«Պուտինը մտահոգված է». ֆրանսիացիները ծաղրել են Ռուսաստանին G7-ին հրավիրելու Բայդենի մերժումը
Le Figaro-ի ընթերցողները վրդովվել են` «Մեծ յոթնյակի»-ին (G7) մասնակցության համար Ռուսաստանին հրավիրելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մերժումից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը Ռուսաստանին մեղադրել էր ժողովրդավարության վրա հարձակումների, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինին` Եվրոպայի հետ ԱՄՆ գործընկերությունը խափանելու փորձի մեջ: Ավելի ուշ Սպիտակ տանը հայտարարել էին, որ Բայդենը, ի տարբերություն իր նախորդ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանին չի հրավիրի G7-ին: Միեւնույն ժամանակ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին հավելել է, որ Մոսկվային կարող են հրավիրել G7՝ ԱՄՆ գործընկերների հետ միանալու այդ կազմակերպությանը:
Ֆրանսիացի ընթերցողները քննադատել են Բայդենի միանձնյա որոշումը: Այսպես, DANIEL LUCZAK օգտվողը Սպիտակ տան հայտարարությունը նվաստացում է համարել G7-ի մնացած մասնակիցների համար:
«Ի՞նչ իրավունքով են միայն ամերիկացիները պարտադրում նման լուծում»,- հարցրել է նա։
«Լավ կլիներ, եթե Մոսկվան թուլացներ ԱՄՆ եվրոպական նախագիծը»,- հոդվածը մեկնաբանել է DENIS TAILLANDIER 1-ը:
«Ամերիկացիների ռուսաֆոբիան մոլուցք է եւ վտանգավոր է: Նրանց անպայման թշնամի է անհրաժեշտ՝ Պենտագոնի հսկայական բյուջեները արդարացնելու համար»,- արձանագրել է archimède33-ը:
Օգտվող figoui-ն, իր հերթին, Վաշինգտոնի հիմնական նպատակ համարել է տիրապետության պահպանումը։ Նրա կարծիքով, Ռուսաստանն ու Չինաստանը պետք է հանդես գան որպես ԱՄՆ-ի հակակշիռ, մինչդեռ Եվրոպան պետք է մնա Միացյալ Նահանգների ստվերում:
«ԱՄՆ-ն անում է ամեն ինչ, որպեսզի խուսափի ընդհանրապես մրցակիցների հայտնվելուց, եւ, մասնավորապես, արեւմտյան մրցակցից, որը կարող է դառնալ Կենտրոնական Եվրոպան՝ կազմակերպված Գերմանիա-Ռուսաստան տանդեմի շուրջ»,- շարունակել է մեկնաբանը: