Ադրբեջանն այսօր պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի էջը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատումից է կախված երկարաժամկետ խաղաղության հաստատումը:
«Կարծում եմ, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հնարավորությունների օգտագործումը մեծապես կախված կլինի տարածաշրջանի երկրների, խոշոր պետությունների կողմից այդ իրողությունների ճիշտ գնահատումից», - ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ալիևը ասել է երեքշաբթի օրը՝ «Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի» համանախագահ, եգիպտացի գիտնական և քաղաքական գործիչ Իսմայիլ Սերագելդինի հետ տեսակապի ժամանակ:
Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանն այսօր պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի, ատելության և դիմակայության էջը»:
Ըստ Ալիևի` տարածաշրջանում երկար տարիների սպասումներից հետո խաղաղություն է հաստատվել, և այն պետք է լինի երկարաժամկետ: