Ադրբեջանը գերիների խնդիրը փորձում է դարձնել սակարկման առարկա. Փաշինյան
Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել սակարկման առարկա։ Այս մասին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, որը հեռարձակվում է 1in.am կայքով, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոյեմբերի 9-ի արձանագրության մեջ հստակ նշված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի պարտավորությունը։ Ուզում եմ նշել, որ նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում․ նրանք ռազմագերի են, նրանք ռազմագերի չեն։ Դրանք տեղի չեն, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերի մասին է, այլ նաև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց։ Դա եռակողմ հայտարարություն է, և պարտավորությունները կիսում են բոլոր 3 կողմերը։ Մենք աշխատում ենք այդ հարցին արագ լուծում տալու համար»,-նշել է Փաշինյանը։