Յո՞ երթաս, ապիկար իշխանություն
Երբ անփորձ ու միջազգային հարաբերություններից կիլոմետրերով հեռու թափառախումբը Հայաստանում եկավ իշխանության՝ էյֆորիկ թմբիրի մեջ սկսեցին այնպիսի դիվանագիտական հանցավոր սխալներ թույլ տալ, որ բոլորին էր հասկանալի. շուտով հայ ժողովրդի գլխին աղետ է կախվելու:
Երբ Փաշինյանը չբարեհաճեց ՌԴ նախագահ Պուտինին դիմավորել Բաղրամյան 26-ի բակում, ընդ որում ընդգծված անքաղաքավարի կերպով դա անելով միայն ՌԴ նախագահի նկատմամբ, արդեն ակնհայտ էր, որ դեգեներատների այս խառնամբոխը բացարձակապես գաղափար չունի որտեղ է հայտնվել և ինչ բորշ է եփում հայության համար:
Հաջորդը ԵԽԽՎ հայտնի հակառուսական քվեարկությունն էր, երբ ռուսների համբերությունը ևս սպառվեց, որից հետո հայկական պատվիրակությունը ստիպված էր հայտարարել, իբր քվեարկությունը թյուրիմացության արդյունք է...
Ահա այսպես հետևողկանորեն քանդեցին այն անվտանգության պատը, որ ապահովում էր հայ ժողովրդի կենսական շահերը: Իսկ պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի շահեկան վիճակում կլինեինք, եթե մեր ռազմավարական դաշնակցի նկատմամբ ժուլիկություններ անելու փոխարեն համադրեինք փոխադարձ շահերը: Վառ օրինակ, դեռևս 2019 թվականի մայիսի 15-ին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ Ղրիմը Ճանաչելով ՌԴ մաս: «Ղրիմը Ռուսաստան է այնպես, ինչպես Արցախը՝ Հայաստան»,- հայտարարել էր կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը:
Ավելին, ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահից, կոչ է արվել Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությանը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անհապաղ դրսևորել համարձակություն, և, հրապարակավ, Ղրիմը պաշտոնապես ճանաչել որպես Ռուսաստանի Դաշնության անքակտելի մաս:
Պատկերացրեք, թե որքան այլ պատկեր կունենայինք, եթե ժամանակին փոխլրացնեինք մեր դաշնակցի կենսական շահերը մեր կենսական շահերի հետ: Ինչպես միշտ, մեր ապիկար իշխանությունները քայլեց հոսանքին հակառակ ուղղությամբ, և այսօր ունենք այն, ինչ ունենք...