Сегодня: 30 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Բանակը մնացել է միայնակ, երկիրը չի համախմբվել, ռազմական ներուժը չի մոբիլիզացվել․ Սեյրան Օհանյան. News.am

Պատերազմի 44-րդ օրն են իրականացրել  զորահավաք առաջին 48 ժամվա պլանի կատարումով, էլ չեմ խոսում նոր կազմավորվող զորամասերի, սանիտարական կորուստների վերականգնման ստորաբաժանումների մասին․ այս ամենին գումարվում է այն, որ պետությունը վերածվել էր մի մեծ խառնաշփոթի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ԶՈւ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։ Պաշտպանության նախկին նախարարի հետ խոսել ենք 30 տարվա բանակի մարտունակության, հետպատերազմյան շրջանի խնդիրների, պարտությունը բանակի վրա բարդելու փորձերի մասին։

-Տարիներ շարունակ հանրությանն ասվել է, թե մենք ունենք մարտունակ բանակ, սակայն այսօր շատերն արդեն թերահավատորեն են վերաբերվում այս հարցին։ Ավելին, իշխանության ներկայացուցիչը հայտարարեց, թե 30 տարում բանակ չենք ունեցել։ Ո՞րն է իրականությունը, մենք նախորդ տարիներին ինչպիսի՞ բանակ ենք ունեցել։

-Նախ անդրադառնամ այն մարդկանց, որոնք ասում են, թե բանակ չենք ունեցել։ Երևի նման բան ասողները բանակ չեն ունեցել, որովհետև հայ ու հայաստանցի չեն։ Եթե մենք բանակ չունենայինք, չէինք հաղթի արցախյան առաջին ազատամարտում, մեր սահմանները չէինք կարողանա պահել հետպատերազմյան տարիներին, չէինք հաղթի 2014-2015թթ հակառակորդի սանձազերծած դիվերսիոն հետախուզական գործողությունների ժամանակ, չէինք հասնի հաջողության 2016-ին ապրիլյան պատերազմում, չէինք ունենա նաև հաջողություն 2020-ի հուլիսին տավուշյան մարտական գործողությունների ընթացքում։ Անգամ 2020-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեր հրամանատարները, զինծառայողներն անձնուրացաբար չէին կռվի։ Մեր բանակը փառավոր ճանապարհ է անցել, նախկին նախագահները, պաշտպանության նախարարները, ԳՇ պետերն իրենց աշխատանքի ու մեր պետության ունեցած հնարավորությունների շրջանակում փորձել են բանակի զարգացումն ապահովել։ Դեռ ավելին, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո զարգացման պլանի, սպառազինության, և ռազմական տեխնիկայի ծրագրի մեջ փոփոխություններ էինք մտցրել։ Գնել այն ամենը, ինչ պետք է բանակի զարգացման համար, նկատի ունեմ ավիացիոն միջոցները, ԱԹՍ-ները (և հետախուզական, և հարվածային), հակօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որոնց անուները չեմ նշում, քանի որ գաղտնիք է պարունակում։ 2016-ի սեպտեմբերի 21-ին ես զորահանդես եմ անցկացրել, որի ժամանակ ցույց եմ տվել մեր բանակի զինանոցը։ Իմ ղեկավարման տարիներին բարձր մակարդակի զորավարժություններ են անցկացվել, այդ թվում ՀԱՊԿ-ի մակարդակով, ՌԴ միացյալ զորախմբի կազմում՝ 102-րդ բազայի և ՀՀ զինուժի համապատասխան զորամասերի հետ։ Զինված ուժերի զարգացմանը համատեղ ՀՀ պաշտպանական քաղաքականությունը բարձրացվել է ռազմավարական մակարդակի։ Դրանով փորձել ենք կատարելագործել պետական կառավարման օրգանների ունակությունները՝ երկիրը ռազմական ռելսերի վրա տեղափոխելու և պատերազմի ժամանակ ղեկավարելու համար։

-Այսինքն, թերություններով հանդերձ բանակ կուռ կառու՞յց է եղել։

-Իմ ղեկավարմամբ, համապատասխան կարգապահությամբ կուռ կառույց է եղել, որը մեր տարածաշրջանում մրցունակ բանակ է եղել։ Հիմա երբ խոսում են 5-րդ սերնդի պատերազմների մասին, պիտի նշեմ, որ դա հարաբերական նշանակություն ունի։ Եթե այդպես լիներ, մարտական գործողությունների տարբեր ժամանակահատվածներում կամ առնվազն արցախյան առաջին ազատամարտում մենք հաղթանակներ չէինք ունենա։ Բանակների ունակությունը, պատրաստականությունը ժողովրդի հետ միասին հավաքական կամքով է որոշվում, շատ դեպքերում էլ ուժեղ, թույլ սերունդներ հասկացությունը հարաբերական է։ Դա է ցույց տալիս միջազգային փորձը։ Օրինակ՝ Աֆղանստանում մոջահեդները չէին կռվի երկու հզոր բանակների դեմ՝ խորհրդային և ԱՄՆ-ի, վիետնամցիները՝ ԱՄՆ-ի զորքերի դեմ, և այլն։ Հնարավոր է՝ այս երկրների հետևում հզոր երկրներ են կանգնած, այդ դեպքում մենք մեր հարաբերությունները ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ պետք է այնպես կառուցեինք, որ մեր կողքին էլ կանգնած լինեին, մենք էլ հստակ կռվեինք։

-Այս օրերին պարտության ողջ մեղքը փորձ է արվում բարդել միայն զինուժի վրա, դրանով իշխանությունը նպատակ ունի կոծկե՞լ դիվանագիտական ձախողումները, հատկապես ռազմավարական գործընկերոջ հետ։

-Իմ ելույթներում մշտապես ընդգծել եմ, որ պետք չէ մեղքը բարդել բանակի վրա։ Հատկապես պաշտպանության բանակը պաշտպանության գոտու մեծ մասում իր առաքելությունն իրականացրել է նաև ի հաշիվ կառուցված ինժեներական ենթակառուցվածքների։ Այնտեղ, որտեղ մխրճում է եղել, դա եղել է Արցախի Պաշտպանության բանակի և Հայաստանի համապատասխան զորամիավորումների համագործակցության վայրում։ Այս պարտությունը կրել է ոչ թե բանակը, այլ պետությունը։ Բանակը մնացել է միայնակ, երկիրը չի համախմբվել, չի մոբիլիզացվել ամբողջ ռազմական ներուժը՝ երկիրը ռազմական ռելսերի վրա փոխադրելու, խաղաղ պայմաններից պատերազմական դրության անցնելու համար։ Չի իրականացվել զինված ուժերի մոբիլիզացիա՝ ստորաբաժանումները համալրելու համար։ 44-րդ օրը միայն 48 ժամվա զորհավաքի 97 տոկոսն են իրականացրել։ Պատերազմի 44-րդ օրն են իրականացրել  զորահավաք առաջին 48 ժամվա պլանի կատարումով։ Էլ չեմ խոսում նոր կազմավորվող զորամասերի, սանիտարական կորուստների վերականգնման ստորաբաժանումների մասին։ Այս ամենին գումարած նաև այն, որ պետությունը վերածվել էր մի մեծ խառնաշփոթի։ Սկսած կառավարման կետերից՝ գերատեսչություններից, վերջացրած որոշ ստորաբաժանումներով կարգապահության մակարդակը շատ ցածր էր։ Այս ամենն են հանգեցրել պարտության։ Իսկ ռազմական առումով ամենակարևոր խնդիրը Անվտանգության խորհրդում քննարկումների ընթացքում, ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով, ճիշտ եզրակացություն, ճիշտ որոշումներ  չեն ընդունվել՝  կանգնեցնել պատերազմը, թե՞ ոչ։ Ես չեմ էլ լսել, որ նման քննարկումներ եղել են, եթե եղել են, ապա շատ քիչ՝ մեկ, երկու անգամ։ Եթե չենք կանգնեցնում, ինչպիսի վերախմբավորումներ պիտի արվեն։ Հակառակորդի կողմից ճեղքման, մխրճման գոտում ճիշտ վերադասավորումներ պիտի կատարվեին, ճիշտ ղեկավարություն, համագործակցություն իրականացվեր, որպեսզի թշնամու դեմն առնեին։ Պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի և շատ հարցեր պարզաբանվի։

-Այս իշխանությունների օրո՞ք, թե՞ իշխանափոխությունից հետո։

-Ապրիլյան պատերազմից հետո մենք ստեղծեցինք հանձնաժողով և ինքներս ենք քննել խնդիրները, ինքներս մեզ չենք խնայել, բոլոր թերությունները վեր են հանվել։ Բայց չեմ կարծում, որ այս իշխանությունների օրոք քննիչ հանձնաժողովն անաչառ և օբյեկտիվ վերլուծություն կկատարի։ Բայց ՊՆ-ն իր ներսում պետք է այդ քննությունն իրականացնի, հստակ վերլուծություններ և հետևություններ, կարծում եմ, կանի։

-Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ բարեփոխումներ են իրականացվում ՊՆ-ում և դրա շրջանակում կօպտիմալացվի բանակի թվաքանակը։ Այս պահին նպատակահարմա՞ր է բանակում օպտիմալացում իրականացնելը։

-Զինված ուժերի օպտիմալացումը չի նշանակում զինուժի կրճատում։ Օպտիմալացումը նշանակում է ձեւավորել բանակի առջև դրված խնդիրների համար արդյունավետ գործունեություն իրականացնող կառուցվածքով ԶՈւ։ Այսինքն, զինված ուժերի կառուցվածքն այնպիսին պետք է լինի, որ ղեկավար կազմն ուռճացված չլինի, բյուրոկրատական խնդիրները վերացվեն։ Մարտական խնդիրներ ունեցող կառույցները, զորամավորումները պետք է ուղիղ համեմատական լինեն այն խնդրին, բովանդակությանը, որպեսզի կարողանան պաշտպանել հայրենիքի սահմանները։ Եթե այսօր պատերազմական գործողությունները դադարեցված են, զինված ուժերը մեր սահմաններն անառիկ պահելու համար պետք է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հետ միասին որոշեն, թե ով՝ ինչ խնդիր է կատարելու, ինչ քանակություն պետք է ունենա։

-Վերջին օրերին տարբեր տեսանյութեր հայտնվեցին համացանցում, թե սառնամանիքին ինչ վատ պայմաններում են մեր զինվորները սահման պահում։ Սա հետպատերազմյան իրավիճակո՞վ է պայմանավորված, թե՞ պատասխանատուների անգործությամբ։

-Հետպատերազմյան խնդիր է, բայց նաև արագ որոշումներ չընդունելու հետևանք։ Կարող են լինել անհատական մի քանի դեպքեր։ Նոր բանակի կոնցեպցիայի մեջ այս առումով շինարարությունը և ինժեներական աշխատանքները մշտական տեղակայման վայրերի և որոշ դեպքերում սահմանային հատվածների համար պետք է համադրված լինեն։ Իսկ սահմանի առնչությամբ մեր հասարակությանն ավելի մտահոգում է այն, թե առանց ռազմական գործողությունների ռազմավարական կարևոր բարձունքներ, ճանապարհային հատվածներ հենց այնպես, առանց սահմանագծման տրվում են թշնամուն։ Դեմարկացիա ու դելիմիտացիա կատարվում են այն պայմաններում, երբ խաղաղություն է հաստատված և հարևան երկրների հետ  հանձնաժողովներ են ստեղծում։ Մենք ունեցել ենք գեոդեզիայի ինստիտուտ, որը վերջին տարիներին լուծարվել է, նրանք էլ հնարավորություն չունեն ճիշտ տեղեկություններ տալ քարտեզների, սահմանագծի վերաբերյալ։ Գուցե դա էլ են հատուկ արել, որ հակառակորդին հեշտ ու հանգիստ այդ ամենը հանձնեն։ 

-Պաշտպանության և ազգային անվտանգության ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը, որին, թվում է, թե այս օրերին հենց պաշտպանական հարցերն ավելի շատ պիտի հուզեին, մտածում է երկրի ներսում քաղաքացիների վրա կրակելու մասին։ Ինչպե՞ս կարձագանքեք նրա հայտարարությանը։

-Առաջինն իշխանությունը պիտի գիտակցի այն իրավիճակը, որ այսօր կա երկրում։ Ժողովրդի մեծ մասը դժգոհ է այս իշխանությունից։ Ոչ միայն այս պարտությունից հետո, այլև դրան նախորդած խնդիրների, ապիկար կառավարման համար։ Այդ հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ «թավիշ», «սիրո հեղափոխություն» բառերը հենց այնպես են օգտագործել։ Այս տարիների ընթացքում չի էլ երևացել, որ նրանք ժողովրդի հանդեպ սեր են տածել կամ թավշյա գործունեություն են իրականացրել, այլ զբաղվել են  սուտ արտահայտություններով, մանիպուլյացիաներով, կոմպրոմատներ հավաքելով։ Սա ևս մեկ ապացույց է, որ իրենց աթոռներից, աշխատավարձից, պարգևավճարներից, որոնցից զարմացած են, կառչած են ամեն գնով։ Եթե չլիներ այդ էֆորիայի հիմքի վրա իշխանափոխությունը, իրենք անգամ հասարակ աշխատանք չէին ունենա։

Ավելին

Известно, сколько азербайджанцев поселилось в Арцахе Единственным противоядием от хаоса и неразберихи, созданных правительством, является ясность; подразделения с амбициями политического и государственного управления должны быть преобразованы, чтобы стать ясными. Ваге Оганесян TikTok запретит пользователям младше 18 лет использовать «фильтры красоты». Оливье Жиру выставил свою футболку на аукцион, чтобы поддержать армян Мэрия не имеет права заставлять пассажиров платить за транспорт лишь 100-драмовыми монетами: Грайр Камендатян Америабанк назван лучшим банком Армении в сфере недвижимости по версии Euromoney Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300 София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 лет Шер объявила о завершении карьеры после 60 лет на сцене Путин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в Москве В Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье Лонгина ОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир Путин Ираклия Кобахидзе утвердили на пост премьера Грузии Ардшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан» И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст» Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст» Ваан Керобян продал menu. am: «Паст» «Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст» Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст» Без Сюника не может быть Армении: Хачик Асрян Idram теперь доступен на Wildberries! Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войну ВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по Ливану Во многих населенных пунктах Армении идет снег США раскручивают прозападные партии в Армении – СВР России Скидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани» Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг. По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий Ушаков Самый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 лет ВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррель Иран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем «Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетов Сколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст» Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст» Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст» Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст» Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка