Տեղեկություն ունենք, որ Նիկոլի հրահանգով զինված խմբերով պետք է մտնեն ՊՆ եւ ձերբակալեն բանակի գեներալներին. Սաղաթելյան
Երկրի վարչապետի աթոռին կառչած անձը այս րոպեներին երկիրը փորձում է տանել քաղաքացիական պատերազմի եւ Երեւանում թափել արյուն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով ուժային կռույցների ղեկավարներին չենթարկվել նրա հրահանգներին:
«Հակառակ դեպքում դուք այդ խելագարի հետ մեր երկիրը կտանեք նոր ցնցումների: Եկեք բոլորս միասին պահանջենք ոստիկանությունից եւ ԱԱԾ-ից՝ հրաժարվել կատարելու այդ խելագարի հրահանգները: Մենք տեղեկություն ունենք, որ Նիկոլի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի եւ զինված խմբերի միջոցով մտնեն ՊՆ եւ ձերբակալեն բանակի գեներալներին: Մենք այսօր հավաքվել ենք այստեղ կանգնելու հայոց բանակի կողքին եւ դա թույլ չտալու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: