Արման Վարդանյանը ԱԱԾ-ի տնօրենին, ոստիկանապետին և Գլխավոր դատախազին հրաժարական տալու կոչ է անում
Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Կոչ եմ անում ուժային կառույցների ղեկավարներին՝ ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ոստիկանապետին և ՀՀ գլխավոր դատախազին, որպես պատվախնդիր սպաներ, հրաժարական տալ։
Հայաստանը և հայ ժողովրդին սիրող յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է հրաժարվել` ծառայելու երկիրը պարտության մատնած Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը, որն այսօր էլ պետությունը տանում է արկածախնդրության ճանապարհով։
Թվում է՝ նրան 5000 հայորդիների թափած արյունը բավարար չէր։ Ստեղծված աղետալի իրավիճակի, Հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու և մեծ թվով զոհերի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ու իր իշխանությունը։ Նա ո՛չ այսօր և ո՛չ էլ երեկ չէր տիրապետում և չի՛ տիրապետում իրավիճակին և ապիկար ղեկավարման արդյունքում` երկիրը տանում է ապակայունացման` կազմաքանդելով Հայրենիքից մնացած բեկորները։
Կրկին սթափության կոչ եմ անում սպաներին և հորդորում միահամուռ հրաժարականներ ներկայացնել և կանգնել ժողովրդի կողքին։
Պահն օրհասական է։