Կասեցվել է հրուշակեղենի արտադրությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ արտադրամասերի աշխատանքը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս արտադրամասերում խախտվել են օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ տարածքները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում:
Սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am