Քաղաքապետարանի աշխատակիցը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի..մանրամասներ
shamshyan.com_ գրում է. Այսօր՝ փետրվարի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 64-ամյա Մանվել Ն.-ն իր վարած ՈՒԱԶ 390945 մակնիշի 752 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 91-րդ կմ հատվածում՝ Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և վրաերթի ենթարկել Մեծ Մասրիկ գյուղի բնակիչներ, 11-ամյա Գայանե Գ.-ին, 11-ամյա Աիդա Ղ.-ին, 35-ամյա Քրիստինա Ս.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՈՒԱԶ-ի վարորդ Մանվել Ն.-ն, հետիոտներ, Աիդա Ղ.-ն և Քրիստինա Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն, իսկ մյուս վրաերթի ենթարկված՝ Գայանե Գ.-ն՝ Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Ժամանլ է նաև մարզի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մանվել Ն.-ն աշխատում է Վարդենիսի քաղաքապետարանում, իսկ վրաերթի ենթարկված երեխաները սովորում են Մեծ Մասրիկ գյուղի դպորցի 5-րդ դասարանում: