Գլխավոր շտաբի ևս մեկ գնդապետ միացել է հայտարարությանը. Yerevan.Today
ՀՀ Զինված ուժերի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը միանցել է Գլխավոր շտաբի հայտարարությանը, որով կոչ էին անում Փաշինյանին հրաժարական տալ։
ՀՀ Զինված ուժերի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը միանցել է Գլխավոր շտաբի հայտարարությանը, որով կոչ էին անում Փաշինյանին հրաժարական տալ։ Այս մասին հաղորդում է Yerevan.Today-ը
«Yerevan.Today-ը նշել էր ԳՇ այն սպաների անունները, որոնք չէին միացել հայտարարությանը, որոնց թվում գնդապետ Չատյանի անունն էր։ Գնդապետ Արթուր Չատյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը կորոնավիրուսով պայմանավորված՝ գտնվում է մեկուսացման մեջ և տեղյակ չէր հայտարարության մասին, այլապես կստորագրեր հենց սկզբից։ «Իհարկե՝ միանում եմ, եթե իմանայի, կստորագրեի նաև էն ժամանակ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով։ Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»,-գրում է կայքը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում