Ծեծկռտուք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. Ահա պատճառը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 19-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Այդ օրը՝ ժամը 16:20–ին, նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ առավոտյան ժամը 08:00-ին նշված բժշկական կենտրոնում վիճաբանություն է տեղի ունեցել կենտրոնի աշխատակից, Երևանի բնակիչ, 65-ամյա Աշոտ Գ.-ի և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ այդ քաղաքացին հարվածներ է հասցրել Աշոտ Գ.-ի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով պատճառվել են մարմնական վնասներ և նա «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ հոսպիտաացվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են այդ քաղաքացու ինքնությունը, ով Տավուշի մարզի բնակիչ, 18-ամյա Նարեկ Մ.-ն է: Վերջինս հայտնաբերվել ու տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան: