Պիռլո․ Դիբալային վիրահատություն պետք չի գա
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն խոսել է հարձակվող Պաուլո Դիբալայի վիճակի մասին։ Արգենտինացին հունվարի 10-ին կայացած Ա Սերիայի 17-րդ տուրի՝ «Սասուոլոյի» դեմ խաղում (3-1) վնասվածք էր ստացել։ Դրանից հետո հարձակվողը խաղադաշտ դուրս չէր եկել՝ չնայած հայտնվել էր թուրինյան ակումբի հայտացուցակում։
«Դիբալային վիրահատություն պետք չի գա։ Մենք գնահատում ենք բուժման ամենաարագ միջոցը, որպեսզի նա կարողանա շուտ վերադառնալ խաղադաշտ»,- մարզչի խոսքերն է փոխանցում «Յուվենտուսի» թվիթերյան էջը։