Հասարակական տրանսպորտն անվճար կդառնա երեխաների համար
Ստրասբուրգի իշխանությունները ծրագրում են 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հասարակական տրանսպորտն անվճար դարձնել մինչև 18 տարեկանների համար: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:
Այդպիսով հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն կստանա շուրջ 80 հազար մարդ:
Քաղաքային իշխանությունները գնահատել են, որ երկու երեխա ունեցող ընտանիքներն այդպիսով կկարողանան տնտեսել տարեկան 550 եվրո: