Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ
Ազգային-քաղաքական գործիչ Արայիկ Պարոնյանը իր Ֆեյսբուքի էջում գրել է.
Մարդկության ամենահուզող հարցերից մեկը եղել և շարունակում է մնալ իր համար բնական վիճակի փնտրտուքը. ո՞րն է ավելի գերադասելի, խաղաղությո՞ւնը, թե՞ պատերազմը: Իրականում խաղաղությունն ու պատերազմը նման են սիամական զույգի և չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի:
Պատերազմում են հանուն խաղաղության, իսկ խաղաղության ժամանակ պատրաստվում հաջորդ պատերազմին, սա է ազգերի գոյության գրավականը: Ամենացանկալի խաղաղությունը այն է, որը ձեռք է բերվում հաղթական պատերազմով: Ըմբռնե՞լ ենք մենք ազգովի այս ճշմարտությունը, կարծում եմ ո՛չ: Պատրաստվո՞ւմ ենք մենք այսօրվանից հաջորդ պատերազմին, անկեղծ ասած, վստահ չեմ: Ի վիճա՞կի է կապիտուլացիա ստորագրած և ազգին խայտառակ պարտության տարած այսօրվա իշխանությունը պատրաստել ազգին հաջորդ պատերազմին, առավել ևս, առաջնորդել այդ պատերազմում, իհարկե, ո՛չ: Հետևաբար, նրանք պետք է հեռանան:
Իշխանության պետք է գան այն ուժերը, առավել ևս, այն առաջնորդը որն իր ողջ գիտակից կյանքում առաջնորդվել է այն համոզմունքով, որ ուժեղինն է Հայրենիքը, իրավունքն ու ամեն ինչը: Եվ, ով վերջին 30 տարիներին իրեն նվիրել է ազգի ռազմահայրենասիրական դաստիրակության և ուժեղ բանակ կառուցելու գործին ու իր կյանքը մշտապես դրել է հանուն հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարի զոհասեղանին:
Հետևելով վերջին 30 տարիների հասարակական-քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև արցախյան երեք պատերազմներին ունեցած անմիջական մասնակցությանը կարող ենք փաստել, որ անվիճելի Առաջնորդը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանն է: