Ռոբերտ Քոչարյանը վաղն ասուլիսով հանդես կգա, սակայն ոչ բոլորի համար
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղն ասուլիսով հանդես կգա: Այս մասին հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով Քոչարյանի գրասենյակին:
Ասուլիսը տեղի կունան ժամը 11:00-ին, «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում: Նշվում է, որ ասուլիսին հրավիրված են ռուսաստանցի լրագրողները, ովքեր աշխատում են Հայաստանում, ինչպես նաև Երևանում հավատարամագրված ռուսական մեդիայի հատուկ թղթակիցները:
Ասուլիսը լինելու է ռուսերենով: