Կոշտ հայտարարություն Խաչիկ Ասրյանից. արտահերթը կրկին օրակարգում է
Եվ այսպես, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հանրային պահանջը կրկին օրակարգում է, և Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարողանա ցածրակարգ մանիպուլիացիաներով շեղել այդ օրակարգը:
Ազգային - քրիստոնեական բևեռ ձևավորող քաղաքական ուժը` ի դեմս Խաչիկ Ասրյանի գլխավորած «Հայոց Արծիվների», երեկ չափազանց կոշտ հայտարարությամբ Փաշինյանից պահանջել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացում՝ պնդելով, որ իշխանությունն արդեն երրրորդ ամիսն է, խոսում է Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, բայց ոչ մի իրական քայլ չի կատարում այդ ուղղությամբ՝ պատճառաբանելով, թե Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, մեկ էլ, թե խորհրդարանական ընդդիմությունը չի համաձայնվում հուշագիր ստորագրելով պարտավորվել, որ, Հայաստանի գործող վարչապետի հրաժարականի դեպքում, նոր վարչապետի թեկնածու չի առաջադրի: Մինչդեռ, ըստ Խաչիկ Ասրյանի, Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը համազգային պահանջ է և օրվա հրամայական:
Եկեք թռուցիչ հայացք նետենք Փաշինյանի այն պատճառաբանությանը, իբր քաղաքական կոնսենսուս չկա ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Նախ, առկա քաղաքական համակարգը՝ գործող իշխանությամբ և փողոցի ընդդիմությամբ, վաղուց արդեն չի արտացոլում հանրային իրական տրամադրությունները, հետևաբար այս պարագայում խոսել քաղաքական դաշտի համաձայնության կամ անհամաձայնության մասին, պարզագույն խաբեություն է: Նույն իշխող ուժի վարկանիշը այն աստիճանի է գահավիժել, որ հանրային շահ սպասարկողից դարձել է թայֆայական շահերի սպասարկողի:
Արտախորհրդարանական գաղափարական ընդդիմությունը, ով իր դրոշի տակ է համախմբում քաղաքական այն սեգմենտին, որը չի ընդունում գործող վարչախմբի խաղի կանոնները՝ հստակ հայտարարում է. պետք է գնալ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների: Եթե Փաշինյանը չի վախենում նոր քաղաքական համակարգի ձևավորումից, ինչու՞ չի կատարում այդ պահանջը: Թե հազարավոր թիկնապահների թիկունքից հոխորտալը նրա միակ քաղաքական որակն է:
Ըստ էության, առաջիկայում, Խաչիկ Ասրյանի ազգային - քրիստոնյա բևեռը կշարունակի քաղաքական ճնշումները՝ արտահերթ ընտրությունների պահանջով... Իսկ հասարակության խնդիրն է, որպեսզի իր քվեով հանգուցալուծի քաղաքական ճգնաժամը և ստեղծի նոր որակի, գաղափարական ռելսերի վրա դրված ազգային - քրիստոնյա պետություն:
Վարդան Մակարյան