Հայտնաբերվել է ևս 6 աճյուն. 3-ը Ֆիզուլիի դիրքային հատվածներից, 3-ը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար»-ից
Այսօր Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են ևս 6 աճյուն: Երեքը Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս երեքը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նախնական տվյալներով՝ բոլորը զինծառայողներ են: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն: Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին ծառայությունը կտեղեկացնի առավոտյան: