Ինչ կենսագրություն ունի ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Գալստյանը
Ինչպես արդեն հայտնել ենք` ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։
Ներկայացնում ենք Գալստյանի կենսագրությունը։
2003թ.
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ Ավիացիայի պետ, ավիացիայի վարչության պետ:
2007թ.
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
2009թ.-ի հունվարի 26
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ:
2012թ.
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:
Զբաղեցրել է ավիացիոն ջոկատի, զորամասի, ապա բազայի հրամանատարի պաշտոններ:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1982թ.
Ավարտել է Գյումրիի (Լենինական) թեթեւ արդյունաբերության տեխնիկումը:
1988թ.
Ավարտել է Արմավիրի ռազմական ավիացիայի օդաչուների բարձրագույն ուսումնարանը:
ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների.
1983 – 1992 թթ. – Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1992թ.-ից ՀՀ զինված ուժերում է:
Պարգևներ.
«Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60 տարի», «Մարշալ Բաղրամյան», «Մարտական ծառայության», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության համար» I աստիճանի, «Մայրական երախտագիտության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Համագործակցության ամրապնդման համար» և «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60 տարի» մեդալներով, «ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի 10 տարին» հոբելյանական մեդալով, ինչպես նաև «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50 տարին» և «Երկրապահ կամավորականների միություն» հուշամեդալներով: