Զինվորականները Փաշինյանի առաջ պայման են դրել
ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունից հետո առաջին անգամ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտապ, որտեղ հանդիպել է բարձրաստիճան զինվորականների հետ, որից հետո վարչապետը տեսանյութ է հրապարակել, գրում է Դեժավյու տելեգրամյան ալիքը:
Մեր տեղեկություններով՝ զինվորականները Փաշինայնի առաջ պայման են դրել: Առաջնահերթ նրանք պահանջել են, որ հանդիպումը կարճ լինի, նկարահանումները՝ սահմանափակ, և որ բացի Փաշինյանի ելույթից ոչ մի ելույթ չի հրապարակվի:
Մի քանի բարձրաստիճան զինվորականներ հրաժարավել են մասնակցել հանդիպմանը, իսկ ներկաներից մի քանիսը նրա առաջ պայման են դրել: Առաջնահերթ զինվորականները հաստատել են իրենց դիրքորոշումը՝ ընդգծելով, որ համաձայնել են հանդիպել, քանի որ գիտել պետության գինը:
Նրանք հայտարարել են, որ չեն պատրաստվում այդ ամենը հանդուրժել, և կրկնել են իրենց դիրքորոշումը՝ այն է՝ վարչապետի հրաժարական:
Զինվորականները կոչ են արել Փաշինյանին գնալ և հարցը լուծել խաղաղ ճանապարհով, և որ չմտածի թե նրան ընդունելը որևէ բան է փոխում. իրենք մնում են նույն դիրքորոշմանը: