Ադրբեջանի ԶՈՒ-ն զորավարժություններ կանցկացնի տանկերի, հրթիռային կայանքների ու ավիացիայի ներգրավմամբ
Ադրբեջանի ԶՈՒ-ը մարտի 15-18-ը կանցկացնեն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ տարբեր տեսակի զորքերի ներգրավմամբ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ին։
«Մարտի 15-ից ադրբեջանական բանակում կանցկացվեն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ՝ տարբեր տեսակի զորքերի ներգարվմամբ։ Զորավարժությունները, որոնք կանցկացվեն պաշտպանության նախարարի ղեկավարությամբ, կմասնակցեն մինչև 10․000 զինծառայողներ, 100 միավոր տանկ ու այլ զրահամեքենա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, ականանետեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։