Ով է թշնամուն փոխանցել Ջալալի կաբինետի կորդինատներն ու մեր ՀՕՊ կայանների տվյալները, որ միանգամից 7-ը շարքից հանեցին
շատ մուխանաթ երկիր ենք ..
ազգային ժողովի նախագահի աթոռին նստած է թուրքիայի լրտեսը,
երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է անգլիական լրտեսը,
մեծ ու փոքր չինովնիկների շարքում ամեն երկրորդը, եթե ոչ բոլորը՝ մանր ու միջին շպիոնիկներ են՝ թուրք սիրող..
բայց, ազգը հայտնաբերել է դարի դավադրությունը
բրիտանական the halo trust -ը ինչ որ ականազերծված դաշտերի քարտեզներ է փոխանցել թուրքերին
/ստույգ է այս լուրը, թե չէ՝ սա սկի էական չի/ ..
արա, հո դուք բույս չե՞ք ..
բա մեր ՀՕՊ կայանների տվյալները էլի Հալո թրա՞ստն է փոխանցել:
էն, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան միանգամից մի 7-ը շարքից հանվեց..
թե Ջալալի կաբինետի կորդինատներն է հալօ-ն փոխանցել:
բա մնացած տվյալները ..
էն որ հեռախոսահամարներով, ռազմական պլաններով և այլն ՝ դրանք էլ է Հալօ՞-ն փոխանցել:
արա, հո դուք վագր հեծած քաջ նազա՞րը չեք:
մի բանը որ մոգոնում եք՝ ղայդին մոգոնեք ..
կամ բռնեք , շանսատակ արեք ձեր միջի լրտեսներին, հետո այլազգիների մեջ լրտես փնտրեք,
կամ՝
մոռացեք լրտեսության թեման..
թե բա ՝ լրտես ..
աչքիդ գերանը հանի՛ր ,
աչքիդ գերանը՜ ....
Բելլա Լալայան