Հայտնի է, թե որ հայտնի գործարարի մոտ աշխատանքի կանցնի Աշոտ Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որոշել է աշխատանք գտնել։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Աշոտ Փաշինյանը ցանկություն է հայտնել աշխատանքի անցնել «Նոր տուն» խանութների ցանցում՝ սպասարկման բաժնում։
Սա արվում է նրա համար, որ ՀՀ «հպարտ» քաղաքացիներին ցույց տան, թե իրենց որդին հավասար է բոլորին, պետական պաշտոնի չի նշանակվում, չնայած որ և քայլել է և ի տարբերություն իշխանական տարբեր տրամաչափի չինովնիկների, ծառայել է բանակում։
Irakanum.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Նոր տուն» խանութների ցանցից, որը գրանցված է «Բարսիս» ՍՊԸ-ի ներքո, սակայն կայքում նշված հեռախոսահամարն ու թեժ գիծ կատարված մեր զանգերը մնացին անպատասխան։