Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը․ ավելի քան տասը մարդ մահացել է
Առնվազն 12 մարդ է մահացել շաբաթ օրը, երբ Հնդկաստանի հյուսիսային Խիմաչալ-Պրադեշ նահանգում մասնավոր ավտոբուսն ընկել է կիրճը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Տվյալների համաձայն, դեպքը տեղի է ունեցել Չամբայի շրջանում։ Սկզբնապես հայտնել են 8 զոհի մասին, հետագայում նրանց թիվը հասել է 12-ի։
Վթարի պատճառները դեռեւս չեն պարզվել։ Նշվում է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել։