Ես այդ խոսքերը չհանդուրժեցի․ Էրդողանի թիկնապահն ինքնասպան է եղել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահն ինքնասպան է եղել՝ վիրավորանքների եւ սպառնալիքների մասին գրություն թողնելով: Այն հայտնաբերվել է մահացածի տանը, ինչպես փոխանցում է NEWS.am-ը այս մասին հաղորդում է Cumhuriyet-ը:
Նրա մարմինը հայտնաբերել են գործընկերները, որոնք նրա տուն են գնացել այն բանից հետո, երբ նա աշխատանքի չի գնացել եւ հեռախոսն անջատել է:
«Ձեզ մոտ ամենից լավը ստացվում է ձեր աշխատակիցներին վիրավորելը, սպառնալը, հեռացնելը, դուք ստորացնում եք եւ ստախոս հանում: Յուրաքանչյուր տղամարդ արժանապատվություն ունի, եւ ես այդ խոսքերը չհանդուրժեցի»,-գրել է Էրդողանի թիկնապահ Բուլութը իր թողած գրության մեջ:
Նա նաեւ գրել է, որ չի ցանկանում, որպեսզի իր թաղմանը ներկա լինի իր ղեկավարությունից ինչ-որ մեկը:
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուրաթ Բաքանը ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցում է ուղարկել՝ պարզելու, թե քանի ոստիկան է ինքնասպան եղել: