Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների օգտագործումից հետո պացիենտների եղունգները կարող են փայլել ուլտրամանուշակագույն լույսի ներքո
Կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ կարող են անսովոր կողմնակի ազդեցություններ առաջանալ: Եթե մարդը հիվանդացել է կորոնավիրուսով և բուժվել է հակավիրուսային դեղամիջոցներով, ապա նրա եղունգները կարող են փայլել ուլտրամանուշակագույն լույսի ներքո․ ինչպես ձեռքերի, այնպես էլ ոտքերի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է բժիշկ-ինֆեկցիոնիստ Եվգենի Տիմակովը:
«Եղունգները փայլում են այն պացիենտների մոտ, ովքեր օգտագործել են հատուկ հակավիրուսային դեղամիջոցներ կորոնավիրուսի դեմ, բայց այս թեմայի վերաբերյալ հետազոտություն չկա, կան միայն ենթադրություններ»,-ասել է նա՝ նշելով, որ այս ազդեցության պատճառը դեռ հայտնի չէ:
Սակայն, ըստ Տիմակովի, գործնականում պացիենտների շրջանում հաճախ է հանդիպում այս երևույթը: Սա չի կարող համարվել կորոնավիրուսի ախտանիշ, քանի որ պատճառն, ամենայն հավանականությամբ, դեղամիջոցների մեջ է: