Ինչպես Վազգեն Թևանյանը ծնկի բերեց ադրբեջանցի Ալիևին (տեսանյութ)
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 65 կգ քաշային 21-ամյա Վազգեն Թևանյանը եզրափակչում 9-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին։ 29-ամյա Ալիևը աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող, ինչպես նաև Ռիո-2016-ի բրոնզե մեդալակիր:
Մեր մարզիկն ավելի վաղ արդեն ապահովել էր իր մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին: