Առանց մեկ կրակոցի՝ մենք վերադարձրեցինք Ակնայի, Քարվաճառի և Քաշաթախի շրջանները․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ Նովրուզի տոնի առթիվ մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ տոնական կրակ է վառել Շուշիում՝ Կատարոտի (Ջդրդուզի) դաշտում:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը հանդես է եկել ելույթով, որը հիմնականում նվիրված էր Լեռնային Ղարաբաղում պատերազմի թեմային: Ուղերձի ժամանակ նա ասել է, որ կանգնած է «հին ադրբեջանական երկրի վրա՝ որպես հաղթական բանակի գերագույն հրամանատար, և դրանից հետո ոչ ոք չի կարող իրեն ստիպել այդտեղից հեռանալ»:
Նա նաև հայտարարել է, որ «հայկական զորքն այս մարտերում կրել են հարյուրավոր, հնարավոր է՝ մինչև հազար կորուստներ»: «Մենք վերադարձրեցինք նաև Ակնայի, Քարվաճառի և Քաշաթախի շրջանները՝ առանց մեկ կրակոցի և առանց կորուստների», - ասել է Ալիևը: