Փարիզի Աստվածամոր տաճարի հարեւաններին նախազգուշացրել են հրդեհից հետո տներում թունավոր աղտոտման մասին
Նոտր Դամի հարեւանությամբ բնակվող մարդկանց խորհուրդ են տվել մաքրել տների ներսում մակերեսը խոնավ կտորներով ավերիչ հրդեհի հետեւանքով շրջակա միջավայրի աղտոտման պատճառով, հաղորդում է The Guardian-ը:
Թեստերի արդյունքները ցույց են տվել, որ ապրիլի 15-ին բռնկված ավերիչ հրդեհի հետեւանքով տեղի է ունեցել ծանր մետաղների արտանետում, հաղորդում է թերթը՝ հղում անելով ֆրանսիական ոստիկանությանը:
Չնայած թունավոր արտանետումների ցածր պարունակությանը, այնուամենայնիվ, ոստիկանությունը, «ելնելով մասնավոր սեփականության նկատմամբ հարգանքի զգացումից», խորհուրդ է տալիս բնակիչներին տունը մաքրելիս օգտագործել խոնավ կտորներ ծանր մետաղներ պարունակող փոշուց ազատվելու համար: