Էրդողանը վերընտրվել է իշխող կուսակցության նախագահի պաշտոնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնում: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Քվեարկությունը տեղի է ունեցել կուսակցության յոթերորդ ընդհանուր համագումարի շրջանակում:
Էրդողանի օգտին միաձայն քվեարկել են բոլոր 1428 պատվիրակները: Ընդ որում, նա եղել է առաջադրված միակ թեկնածուն: