Աշոտը զգում էր, որ պատերազմն ավարտվելու է նոյեմբերի 10-ին, այդպես էլ եղավ, սակայն նա չտեսավ. Պատմում է պատերազմում զոհված Աշոտ Մաթևոսյանի կինը /Տեսանյութ/
Պատերազմից առաջ անհանգիստ էր, գիշերը չէր կարողանում քնել, ինչ-որ բան սիրտը զգում էր։ Այս մասին «Տիկ Տակ» հաղորդաշարի ընթացքում ասել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Աշոտ Մաթևոսյանի կինը՝ Շուշան Մաթևոսյանը, խոսելով պատերազմից առաջ իր ամուսնու ապրումների մասին։
Աշոտ Մաթևոսյանը զինակոչվել է սեպտեմբերի 29-ին, ծառայել է Ջաբրայիլում՝ եղել է շտապօգնության մեքենայի վարորդ։ Վիրավոր լինելով Աշոտը չի լքել դիրքը և շարունակել է վիրավորվածներին տեղափոխել։
Զոհվել է հոկտեմբերի 28-ին, Կարմիր Շուկայում։
Մանրամասն՝ այստեղ