Հրատապ. սարսափելի դեպք Հայաստանում. երիտասարդի դին մայրն է գտել
Գյումրիում կրկին սպանություն է տեղի ունեցել: Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Երևանյան խճուղու շենքերից մեկում սպանվել է 1995 թվականին ծնված Գ. Դ.-ն: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանն ասաց, սպանվածի թիկունքին առկա է ծակած-կտրած վնասվածք: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները: Դին հայտնաբերվել է 3-րդ և 2-րդ հարկերն իրար միացնող աստիճանավանդակի վրա: «Տղային եկել, տանից դուրս են կանչել, հրավիրել են զրուցելու: Տղան դուրս է եկել, քիչ հետ ձայներից մայրը դուրս է եկել, դին տեսել է»,- ասաց դատախազը: Այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկատվություն, ըստ դատախազի, չկա: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցանք կատարած անձին հայտնաբերելու և նրա ինքնությունը պարզելու ուղությամբ: