Պուտին․ «Կապիկությամբ զբաղվելու ցանկություն չունեի»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով' ինքը որոշել է Covid-19-ի դեմ պատվաստվել առանց տեսախցիկների քանի որ «կապիկությամբ զբաղվելու ցանկություն չունի»։ «Մի՞թե մենք պետք է կապիկությամբ զբաղվենք, որովհետև ինչ-որ տեղ ուրիշ մարդիկ նույն բանն են արել», - Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում այսօր հայտարարել է Պուտինը՝ մեկնաբանելով այն փաստը, որ արևմտյան մի շարք պետությունների ղեկավարներ գերադասել են հրապարակայնորեն պատվաստվել։ Ռուսաստանի նախագահը նաև չի հստակեցրել, թե հատկապես որ վակցինայով է պատվաստվել։ «Այդ պատվաստանյութի անունը գիտի միայն իմ բուժող բժիշկը», - հայտարարել է Պուտինը։