Сегодня: 24 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մեր պետությունը գտնվում է հոգեվարքի մեջ

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը անդրադարձել է սպասվող արտահերթ ընտրություններին։ Տնտեսագետը կարևորել է այն փաստը, թե ում կողմից են կազմակերպվելու այդ ընտրությունները․ «Մեր պետությունը գտնվում է հոգեվարքի մեջ և շատ դեպքերում հոգեվարքի մեջ գտնվելու ժամանակ արհեստական շնչառություն է անհրաժեշտ լինում մինչև որ բուն բժշկական միջամտությունները իրականացնեն։ Արտահերթ ընտրությունները դեռևս շատ քիչ են, որովհետև կախված է նրանից թե արտահերթ ընտրությունները ովքեր են կազմակերպելու, ներկա իշխանությունները թե ժամանակավոր իշխանություն է ձևավորվելու։ Շատ էական է, թե ովքեր են լինելու հաջորդ իշխանությունները և եթե ներկաները շարունակեն պաշտոնավարել ապա երկրում ստեղծված խնդիրները ոչ միայն շարունակվելու են մնալ այլ ամեն ինչ իրականում ավելի վատ է լինելու։ Եթե նրանք ևս մեկ անգամ լեգիտիմություն ստատան, ապա դրանով ձևակերպվելու է մեր ազգային նպատակները։ Այսինքն եթե գերակշիռ մեծամասնությունը ընտրում է ներկայիս կառավարությանը ստացվում է, որ մենք հասարակության մեջ չունենք ձևակերպած ազգային նպատակ։ Իրենց համար կարևոր է, որ գործող իշխանությունը մնա, հանկարծ չփոխվի, բայց ոչինչ որ սահմանները մաս-մաս մենք կտրամադրենք թշնամիներին, ոչինչ, որ տնտեսությունը անկում կապրի, մեր գիտությունը, կրթության համակարգը ընդհանրապես կվերանա, առողջապահություն չենք ունենա։ Մենք լեգիտիմացնում ենք այդ մտածելակերպը և դուրս է գալիս, որ ռացիոնալ մտածող մարդիկ թողնելու են երկիրը և արտագաղթելու են։ Եվ հետագայում հույս ունենալ, որ կվերականգնվի գիտությունը, տնտեսությունը արդեն կարծում եմ ճիշտ չի լինի»։

Նաիրի Սարգսյանը ներկայացրել է, թե նոր իշխանություններին ինչ սկզբունքով պետք է ընտրել և գլխավոր ծրագրերը որոնք պետք է լինեն։ Ըստ նրա շատ կարևոր է, որ նոր իշխանությունը ձևակերպի իր ազգային նպատակը, և կներկայացնի կոնկրետ ծրագրեր. «Այսօր ձևավորվել է շատ բարդ իրավիճակ և ես այս պահին ընդդիմության մեջ էլ որևէ մեկին դեռ չեմ տեսնում, որ կարող է գալ իշխանության քանի որ նախ և առաջ չեմ տեսնում բովանդակային փոխհարաբերություններ, հիմա իշխանություն, ընդդիմություն դեբատը իջել է պլինդուզից ցածր մակարդակի՝ անձերին են վիրավորում, չգիտեմ ինչ են անում և որևէ մեկը գործուն ծրագիր դեռևս չի ներկայացրել, բայց կարծում եմ, նոր ուժը ձևավորվելու ժամանակ երբ որ կձևակերպվի նախ առաջինը՝ ազգային նպատակը, դրա հիման վրա կպատասխանի հետևյալ հարցերին թե ինչ է ցանկանում ՀՀ բնակիչը իշխանությունից, ինչ եմ ես ակնկալում իմ բնակչությունից և այս ամենը կստանա փաստաթղթի տեսք՝ նպատակները կձևակերպվեն, նպատակին հասնելու ճանապարհները կընդգծվեն, այդ ժամանակ մենք կարող ենք պետության վերականգման հույս ունենալ, որովհետև հատկապես ներկայում գործող ընտրական օրենսգրքով ևս մեկ անգամ ընտրություն կազմակերպելը ի սկզբանե ասեմ, որ մենք դատապարտված ենք ձախողման։ Եվ եթե նոր իշխանությունները գան այդ իմ ասած հարցադրումները չիրականացրած և նպատակները չարդարացրած դուրս է գալու, որ նոր ձևավորված իշխանությունն ունենալու է վստահության ձևավորման խնդիր՝ վստահություն ներդրողների, գործող բիզնեսների, բնակչության աչքի առաջ, իսկ դրանք ժամանակ են պահանջում, իսկ մենք այլևս կորցնելու ժամանակ չունենք։ Չինացիները մի ասացվածք ունեն, որ լավագույն ծառ տնկելու ժամանակը քսան տարի առաջ էր, հաջորդ լավագույնը՝ այսօր է։ Մենք այսօր թողած մեր ծառ տնկելու առաքելությունը, մեզ համար առաջնային գործը թողած զբաղված ենք չգիտեմ ինչով։ Կառավարության հեռանալը այլընտրանք չունի և նրանք անհապաղ պետք է հեռանան»։

Տնտեսագետը նախ նշեց, թե որն է մեր առաջնային խնդիրը․ «Նոր ձևավորվող ուժեր չենք տեսնում, որովհետև մենք չենք ձևակերպում առաջնային և երկրորդային խնդիրներն, առաջնային խնդիրը կառավարության հեռացումն է։ Պատկերացրեք մենք նստում ենք տրանսպորտ և գիտենք որ վարորդը ոչ սթափ վիճակում է և վարորդը մեքենան վարել չի կարողանում, հստակ երևում է, որ մեզ դեպի անդունդն է տանում, մեքենայի մեջ գտնվում է մարդ, ով ասում է, որ ինքը կարող է մեքենայի ղեկը թեքել և մեքենան թեքել այլ կողմ, իսկ մենք ասում ենք, որ մենք իրեն չենք վստահում և պետք է վարորդը շարունակի վարել իր մեքենան։ Իրականում մենք արդեն անդունդն ենք հասել և ժամերի, օրերի կամ ամիսկերի հարց է պետության գոյությունը և մեծ պայթյունը։ Դրա համար առաջնային հարցը նախ վարորդին հեռացնելն է։ Իսկ հետո գուցե և հնարավոր է չկարողանանք մեկ տարվա մեջ գտնել նոր իշխանությանը, այդ դեպքում պետք է ժամանակավոր իշխանութանը հանրային ճնշումների տակ ստիպենք, որ իրականացնեն գործուն ծրագրերը որոնք որ մասնագիտական հանրության կողմից հիմնավորված կդրվի իրենց սեղանին։ Միայն այդ դեպքում կարող ենք ունենալ հույս, որ նրանք կիրականացնեն որոշակի գործողություններ։ Ներկա կառավարությանը բազմիցս ծրագրեր ենք ներկայացրել, բայց նրանց կողմից ընդհանրապես պատասխան չկա։ Նրանք կամ չեն բարեհաճել կարդալ, կամ էլ կարդացել են բայց չեն հասկացել թե ինչ է գրված այնտեղ և ինչ պետք է անեն»:

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике