Сегодня: 19 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել. Ինչ է թաքցրել Արմեն Սարգսյանը

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ:

Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը (01.03.2018 — 6 տարի):

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նախագահի քաղաքացիության մասով հղում է կատարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տեղեկանքին, որը ՀՀ նախագահի ընտրության գործընթացում ներկայացվել է ՀՀ ԱԺ:

Ուշագրավ է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ա.Մկրտչյանի 25.03.2021թ. գրությունը, որով հայտնվել է՝

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այլ պետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվություն առկա չի եղել , այդ թվում՝ 2018թ. մարտի 2-ի դրությամբ: ՀՀ ոստիկանության ԱՎՎ բնակչության պետական ռեգիստրում համապատասխան տվյալները մշակվում են քաղաքացու տրամադրված կամ ՀՀ իրավասու մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա: Օտարերկրյա պետության քաղաքացիությունը համարվում է մշակման ենթակա տվյալ և մուտքագրվում է ռեգիստր, եթե անձը ներկայացնում է այլ պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ:

ՀՀ նախագահի ընտրության համար Ա.Սարգսյանին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը տրվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը և Արմեն Սարգսյանի կողմից իր դիմումում նշված՝ այլ պետության քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ հայտարարությունը: Այս կապակցությամբ հարկ է նշել նաև, որ որևէ իրավական ակտով սահմանված չէ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը ստուգելու այլ կարգավորումներ»:

Հաղորդման տեքստը և որոշ նյութեր կարող եք բեռնել ստորև վկայակոչված հղումով:

Փաստաբանների անունները՝

Արա Գագիկի Զոհրաբյան

Սիմոն Ալբերտի Բաբայան

Մանե Գուրգենի Կարապետյան

Մարիաննա Սերգեյի Մխիթարյան

Ստելլա Հովակիմի Բաղրամյան

Վահրամ Բեգոյան

Արաքս Վարդանյան

Քրիստինե Ավագյան

Լուսինե Աշոտի Սարգսյան

Վահագն Մովսեսի Քեշիշյան

Անդրանիկ Հակոբյան

Անժելիկա Հակոբյան

Արշակ Անդրանիկի Վարդանյան

Արմինե Գևորգի Կարապետյան

Հարություն Բաղդասարյան

Սարգիս Խաչատուրի Խաչատրյան

Լիանա Գրիգորյան

Վիկտորիա Պետրոսյան

Աննա Լեմսիկի Մանթաշյան

Անի Միհրանի Գրիգորյան

Ծովինար Կարապետյան

Սերգեյ Վաչագանի Մանուկյան

Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյան

Դավիթ Իսրայելյան

Լևոն Աշոտի Վարդանյան

Վրեժ Խաչիկյան

Նազելի Արամի Տեր֊Պետրոսյան

Տաթևիկ Բուջատյան

Տաթևիկ Շայջյան

Գագիկ Մաիլյան

Սոնա Գուլակյան

Հրայր Խաչատրյան

Անժելա Գրիշայի Հովհաննիսյան

Գայանե Պապոյան

Լյուդվիգ Խորենի Ավետիսյան

Աստղիկ Ղազարի Ղազարյան

Կարինե Բաղդասարյան

Վարդուհի Սարգսյան

Անի Բարսեղյան

Աննա Վարդանյան

Ֆերդինանդ Սարգսյան

Գարիկ Ռաֆայելի Հախնազարյան

Շուշան Մհերի Հարությունյան

Աննա Արթուրի Ծառուկյան

Էդուարդ Բորիսի Աղաջանյան

Արմեն Մարտունի Հայրապետյան

Արտաշես Լեոնիդի Հովհաննիսյան

Արմինե Կառլոսի Ֆանյան

Հրայր Մերգելոսի Քալաշյան

Փափազ Խաչիկի Ավագյան

Դավիթ Գրիշայի Դանելյան

Լիաննա Գասպարյան

Պավլիկ Փոլադյան

 

 

 

Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателей Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»" «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». «Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени 4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятий Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари Акопян Сотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц Дзоре Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram «Росатом» провел в Ереване семинар, посвященный технологическим возможностям по сооружению АЭС в Армении и вовлечению местных поставщиков в проект АНО «Евразия» организовала вечер, посвященный творчеству Лермонтова Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения» Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Новый и современный: филиал «Арабкир» IDBank возобновил свою работу