Մեր բոլոր դժբախտությունների մեղավորը նախ և առաջ մենք ենք. մեզ պետք եղած ուժը փնտրենք մե՛ր մեջ
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Արայիկ Պարոնյան իր Ֆեյսբուքի էջում գրել է.
Արդեն 3 տարի, 30 տարի, 300 տարի, 3000 տարի կառուցում ենք մեր երազանքների Հայաստանն՝ արդյունքում ծվեն-ծվեն անում մեր հայրենիքն ու հանձնում թշնամուն՝ ամեն անգամ անիծելով մեր բախտը, նեղվելով, որ մեր թշնամիները մեզանից ուժեղ են եղել, որ մեր բարեկամները մեզ հետ չեն եղել՝ դավաճանել են մեզ, մեղադրելով բոլորին՝ բայց ոչ երբեք մեզ:
Թերթում ենք մեր հազարամյա պատմության էջերը, ողբում մեր պարտությունների համար, համոզվում, որ չէինք պարտվի, եթե մեր մեջ չունենայինք դավաճաններ, մտովի անիծում մեր պատմության բոլոր ժամանակների դավաճաններին, բայց այսօր հանդուրժում մեր կողքի դավաճաններին, չտեսնելու տալիս մեր տականքին և ներքին թշնամուն: Եվ նորից՝ 30 տարի հետո, անիծելու ենք մեր բախտը, չհասկանալով, որ եթե այսօր մենք մեր ձեռքով չմաքրենք մեր հայրենիքը տականքից և ներքին թշնամուց, չմաքրենք ու չդատապարտենք մեր կողքի դավաճանին, երբեք և երբեք չենք կառուցելու մեր երազած Հայաստանն, այլ կորցնելու ենք մեր հայրենիքի այս փոքրիկ մասը ևս: Հետևաբար, եկեք մեկ ակնթարթ դադար առնենք, սթափվենք, դասեր քաղենք մեր պատմական սխալներից, սրբագրենք այն ու Ազգային Ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին ո՛չ ասենք դավաճան, ամերիկահպատակ և թրքապաշտ իշխանություններին ու մեր քվեով իշխանությունը վստահենք այն քաղաքական ուժին, որը նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում գործով է ապացուցել Ազգի և Հայրենիքի հավիտենականության համար մղվող պայքարում իր անմնացորդ ու անշահախնդիր նվիրվածությունը:
Եվ, ուրեմն, «Հավատքո՛վ, Ուժե՛ղ, Միասնակա՛ն» պատգամը որդեգրած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունով՝ դեպի Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգով Հայաստան: