«Զինվորը զոհվելու համար է» խոսքերի համար էլ են պատասխան տալու. Նազարյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվեց Արցախյան վերջին պատերազմում, որոշ մանրամասներ ներկայացրեց Լելե Թեփեի օպերացիայից՝ նշելով, որ դա արել են իրենց ուժերով՝ հանդիպելով զինվորների, զինվորականների, մասնակիցների հետ:
Արդյունքում մի հրեշավոր պատկեր է գծագրվել, որը չէին կարող չհրապարակել այս փուլում, երբ դեռ չի եղել հայկական նյուրնբերգյան դատավարությունը:
Նազարյանի խոսքերով, դա այնպիսի հարց չէ, որ նստես ու ասես, թե եղել է՝ եղել . «Ինչպես ինչ-որ մեկն ասաց, որ «զինվորը զոհվելու համար է»: Այդ խոսքերի համար էլ են պատասխան տալու»: