Հայտնի է Գեորգի Կիմիչի մահվան իրական պատճառը
Մահացել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ամուսինը` մանկաբարձ-գինեկոլոգ, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը։
Tert.am Life-ին հայտնի է, որ նա վարակված էր կորոնավիրուսով, տևական ժամանակ է` պայքարում էր կյանքի համար։
Նրա մահվան մասին գրառում է արել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը։
Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին։ Հանգչեք խաղաղությամբ»,-գրել է Մուրադյանը։