Չգիտեմ, արդյոք հաջորդ մրցաշրջանում կշարունակեմ մարզել Ռոման․ Ֆոնսեկա
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է թիմի դուրս գալը Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում «Գայլերը» հաղթահարեցին «Այաքսի» արգելքը:
«Իմ կարծիքով՝ Ամստերդամում մրցակիցը մեզ համար ավելի շատ խնդիրներ ստեղծեց պաշտպանությունում: Մենք վերահսկեցինք «Այաքսի» հետ այսօրվա խաղի մեծ մասը: Նրանք շատ տաղանդավոր խաղացողներ ունեն, բայց մենք պաշտպանությունում հիանալի խաղացինք:
Ես երբեք չեմ հասել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, այնպես որ սա մեծ հպարտություն է ինձ համար, մանավանդ, որ մենք ներկայացնում ենք Իտալիան: Սա նույնպես հպարտություն է «Ռոմայի» համար, մենք բոլորս ուրախ ենք:
Իմ ապագա՞ն։ Կիսաեզրափակիչ դուրս գալը ոչինչ չի փոխում: Ես չգիտեմ, արդյոք հաջորդ մրցաշրջանում կշարունակեմ մարզել «Ռոման»: Միշտ ասել եմ, որ ապագան ինձ քիչ է անհանգստացնում: Կարևոր են միայն «Ռոմայի» հաջողությունները: Ակումբի տերերը միշտ մեր կողքին են, մենք զգում ենք նրանց աջակցությունը», – մեջբերում է Ֆոնսեկային Football-italia- ն: