Քիչ առաջ Գյումրիում ամուսինը սպանել է հարևանի տանը հյուրընկալված կնոջը
Aravot.am-ի տեղեկություններով` քիչ առաջ սպանություն է տեղ ունեցել Գյումրու Շիրակացի փողոցի բնակարաններից մեկում։ Ժամը 20: 10-ի սահմաններում շտապօգնությունից ահազանգ է ստացվել ոստիկանություն` 1956 թվականին ծնված կնոջ մարմնական ծանր վնասվածքներ ունենալու մասին։ Մեր այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։ Ըստ նախնական տեղեկությունների` կինը հյուրընկալվել է հարևանի տանը, ամուսինն էլ , բարկացած, ոգելից խմիչքի ազդեցության տակ, գնացել ու կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածել որովայնի, կրծքավանդակի հատվածին, պատճառել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահը գրանցվել է Գյումրի բ/կ-ում։ Հանցագործության գործիքը, դատախազի տեղեկացմամբ, հայտնաբերվել է, հարուցվել է քրգործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։