Պոչետինո. Առանց Մեսիի ՉԼ-ի կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները կունենային հավասար շանսեր
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Ամստերդամի «Այաքսի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումից առաջ խոսել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին:
«Նայելով կիսաեզրափակիչի խաղերին, չեմ նշի ընդգծված ֆավորիտների: Ես ֆավորիտ եմ համարում այն թիմին, որի կազմում խաղում է Լիոնել Մեսին: Առանց Մեսիի կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները կունենային հավասար շանսեր: Նա լավագույնն է աշխարհում: Մեսին բարձունքում է եւ այնտեղ կմնա այնքան, որքան ցանկանա»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմ» - «Այաքս» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին Լոնդոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23։00-ին։ «Բարսելոնան» մայիսի 1-ին կիսաեզրափակիչի առաջին խաղում կընդունի անգլիական «Լիվերպուլին»: