Մեղադրանք չկա, պարոն Զաքարյանը կասկածյալ է, պաշտպանը մանրամասներ հայտնեց
Մեղադրանք չկա, պարոն Զաքարյանը կասկածյալ է: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մեղրիի համայնքապետի պաշտպան Գայանե Պապոյանը:
Մխիթար Զաքարյանը ձերբակալված է:
«Խոսքը Մեղրիում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին է: Պարոն Զաքարյանը, ըստ վարույթն իրականացնող մարմինների ներկայացվում է, որպես կազմակերպիչ: Սակայն չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը: Չի բացատրվել, թե նա ինչ գործողություններ կատարելով է կազմակերպել նշված իրադարձությունները»,-ասաց նա:
Զաքարյանը ցուցմունք է տվել, որ գործը շինծու է, չի ընդունում կասկածանքը, դա համարում է քրեական հետապնդման արդյունք:
Հետագայում ցանկության դեպքում մանրամասն ցուցմունք կտա. «Պարոն Զաքարյանը որևէ առնչություն չունի իրեն մեղսագրված կասկածանքի հետ»:
Փաստաբանը հայտնեց, որ հիմա պատրաստվում են բողոքարկել Զաքարյանի ձերբակալման իրավաչափությունը: