ՀՀ ՊՆ հայատարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է «հայ զինվորականների կողմից Զանգիլանի ուղղությամբ կրակահերթերի մասին» ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրերին:
«Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ' Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի' ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար:
«Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա' իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես' ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:
Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ: