Արմավիրում ծնված փոքրիկին անվանեցին Ջոբայդեն
ԱՐՄԱՎԻՐ — Րոպեներ առաջ Արմավիր բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած նորածնին ծնողները որոշեցին անվանել Ջոբայդեն, որպես հարգանքի տուրք ԱՄՆ 46-րդ Նախագահ Ջոզեֆ Բայդենին։
Փոքրիկ Ջոբայդեն Խուդավերդյանն ունի 52սմ հասակ և կշռում է տպավորիչ 4,1կգ։ Մեր հարցին, թե արդյոք մի քիչ դժվար չի լինի փոքրիկին մեծանալ այդպիսի անունով Խուդավերդյանները պատասխանեցին. «Ուժեղ աղջիկ է երևում, կարծում ենք պատվով կկրի այդ անունը»։
Մեր խմբագրության ողջ անձնակազմը առողջություն և անամպ մանկություն է մաղթում փոքրիկ Ջոբայդենին։