Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թ. զոհված հայերի հիշատակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը և պատրաստ է զարգացնել կապերը Հայաստանի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նրա հայտարարությունը «պոպուլիստական» անվանել: