Ապրիլի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։
Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` 7-օրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: ԱԺ-ն վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Այսինքն՝ առաջին նիստը պետք է գումարվի ամենաուշը՝ մայիսի 3-ին։
Նույն հոդվածի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:
Այս դեպքում ԱԺ հատուկ նիստը պետք տեղի ունենա ամենաուշը մայիսի 10-ին։
Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո:
Հաշվի առնելով այն, որ ընտրությունները պետք է լինեն ոչ աշխատանքային օրերի, ապա ԱԺ արտահերթ ընությունները կարող են անցկացվել դեկտեմբերի 9-ին, 16-ին կամ 23-ին։
Հավելենք, որ Սահմանադրության 93-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը: