Ալիևն իր խաղն է խաղում՝ տեսնելով թե ՀՀ ընդդիմության կողմից ինչպես են խաղարկվում իր հայտարարությունները
Հայաստանի որևէ տարածք չունի առանձին ճակատագիր՝ կա Հայաստանի ճակատագիր, և Սյունիքի խնդիրը, ինչպես որևէ այլ հարց, կապվում է ու պետք է կապվի Հայաստանի ճակատագրի հետ: Իսկ Հայաստանի ճակատագրի հանդեպ մտահոգությունը պետք է պարտադրի, որպեսզի անվտանգային, տնտեսական, քաղաքական զարգացման խնդիրները բացարձակապես դուրս բերվեն ներքաղաքական մանիպուլյացիաների, հանրության անկեղծ մտահոգության վրա «քաղաքական մակաբուծությունների» փորձադաշտից: Սյունիքի հարցի շուրջ չի կարող լինել ներքին քաղաքականություն, այն դեպքում, երբ Հայաստանի այդ ռեգիոնի հարցը վերածվել է ռեգիոնալ ռազմա-քաղաքականության նոր «թիրախի», արցախյան պատերազմից հետո ակնհայտորեն դառնալով ռուս-թուրքական հարաբերության օրակարգի առանցքային հարցերից մեկը: Իսկ ռուս-թուրքական օրակարգում հայկական որևէ այդպիսի հարցի հայտնվելն իսկ անվտանգային լրջագույն մարտահրավեր է, որին արդյունավետ դիմագրավելու համար պահանջվում է ներքաղաքական կոնսոլիդացիա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ: