Ես պատրաստվում եմ վարակել բոլորիդ. Ոստիկանությունը բերման է ենթարկել տղամարդուն, ով միտումնավոր տարածել է կորոնավիրուսը
Իսպանիայում ոստիկանությունը բերման է ենթարկել Մանակոր քաղաքի (Մալյորկա կղզի) 40-ամյա բնակչին՝ առնվազն 22 մարդու կանխամտածված կորոնավիրուսով վարակելու համար: Դեպքի մասին հաղորդվում է ոստիկանության տեղի վարչության կայքում:
Նշվում է, որ տղամարդն անտեսել է իր մոտ դրսևորվող հիվանդության բոլոր ախտանիշները, ինչպես նաև գործընկերների՝ տուն գնալու առաջարկները: ՊՇՌ թեստից հետո վարակվածը չի սպասել պատասխանին և հաջորդ օրն աշխատանքի է գնացել, ինչպես նաև մարզասրահ:
Նույնիսկ այն ժամանակ, երբ նրա ջերմությունը բարձրացել է 40 աստիճանի, և գործընկերներն ու ընկերության ղեկավարն այլևս ոչ թե խնդրել, այլ պահանջել են, որ նա գնա տուն, տղամարդը չի կատարել պահանջը:
Բացի այդ, նա հազացել է, խոսել բոլորի հետ և դիտավորյալ հանել դիմակը․ «Ես պատրաստվում եմ վարակել բոլորին»,-մտադրությունների մասին գործընկերներին ասել է նա: