Պուտինը զորահավաքի մասին հրաման ստորագրեց
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել ՌԴ պահեստազորում գտնվող քաղաքացիներին 2021 թվականին զորահավաքի կոչի մասին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով իրավական ինֆորմացիայի պաշտոնական պորտալին:
Քաղաքացիները կանչվում են ՌԴ Զինված ուժերում ու անվտանգության դաշնային ծառայությունում զորահավաքին մասնակցելու համար:
Որոշումն ուժի մեջ է մտնում այս պահից: