Հայաստանի ու Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները հանդիպել են. ԱԱԾ տնօրենի տեղակալ
Արդյո՞ք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների միջև բանակցությունները շարունակվում են գերիների վերադարձի մասով: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի տեղակալը հայտնեց, որ հանդիպումները պարբերաբար լինում են, բնականաբար գերիների հարցերին լուծում տալու համար:
Վերջին անգամ երբ են նրանք հանդիպել: ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց՝ երևի մի ամիս առաջ. «Անմիջական հանդիպումներից բացի նաև հեռախոսային կապ կա»։