«BMW X5»-ի 24-ամյա վարորդը Չայնիի ոլորաններում բախվել է արգելապատնեշին. կան վիրավորներ
Ապրիլի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմանում Երևանի բնակիչը, 24-ամյա Արման Զուրաբյանը իր վարած «BMW X5» մակնիշի 01 AԼ 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, ըստ նախնական տեղեկության, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ուղևորներ՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ, 43-ամյա Արման Թաթոսյանն ու Երևանի բնակիչ, 35-ամյա Հայկ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ՝ Ա. Թաթոսյանը՝ «Աբովյան», իսկ Հ. Օհանյանը՝ «Իզմիրլյան»։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։